Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Արդյունավետ համագործակցություն

Հայաստանի բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնն ստեղծման օրից համագործակցում է աշխարհի խոշորագույն կենտրոնների հետ։


Կոնկրետ պարբերական հիվանդության գենետիկական եւ կլինիկական հետազոտության ոլորտում մշտական խորհրդատվություններ են ունենում Ֆրանսիայի եւ Իտալիայի ճանաչված մասնագետների հետ։


Մեր կենտրոնի կողմից կազմակերպվող միջազգային համաժողովներն առիթ են դառնում, որ նրանք Երեւան այցելեն։ Ընդամենը երկու ամիս առաջ տեղի ունեցած հերթական նման հավաքի ժամանակ եւս արտասահմանցի գործընկերները ոչ միայն ոլորտի վերջին նորություններին ծանոթացրին, այլեւ մի քանի օր ժառանգական հիվանդություններ ունեցողների եւ նրանց ընտանիքների անդամների բժշկագենետիկական անվճար խորհրդատվություններ անցկացրին։ Մի քանի ծանր հիվանդների լաբորատոր նմուշները տարան իրենց մոտ հետազոտելու։ Ոչ այն պատճառով, որ մեր կենտրոնի լաբորատորիային չեն վստահում։ Ճիշտ հակառակը։ Հիվանդներին հետազոտելով, նրանց հիվանդության պատմություններն ուսումնասիրելով կարծիք հայտնեցին, որ հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություններն ու շեղումներն այստեղ բավական անսխալ ախտորոշում են։ Պարզապես այդ հիվանդություններն ու գեների մուտացիաներն այնքան շատ ու բազմազան են, որ աշխարհի լաբորատորիաները մասնագիտացել են։


Դրա ապացույցն է նաեւ այն, որ մեր կենտրոնի տնօրենը եվրոպական զարգացած երկրների գենետիկայի կենտրոնների ղեկավարների հետ անդամակցում էր Եվրամիության բժշկական գենետիկայի փորձագետների հանձնաժողովին։


Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի բարձրակարգ սարքերով հագեցած լաբորատորիաներում աշխատող փորձառու մասնագետները վերապատրաստվել են Ֆրանսիայում եւ ԱՄՆ–ում։


Կենտրոնի շնորհիվ բժշկական գենետիկան լուրջ տեղ է զբաղեցնում Հայաստանի առողջապահության ոլորտում։


«Մենք շատ կարեւորում ենք «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ իրականացվող համագործակցությունը պարբերական հիվանդության ոլորտում։ Պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ ծրագրեր ենք մշակել ժառանգական այլ հիվանդությունների հետազոտման նպատակով գենետիկական հետազոտությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ»,–ասում է Թամարա Սարգսյանը։


Աշխարհում ներկայումս հայտնաբերված են ժառանգական հիվանդությունների համար պատասխանատու ավելի քան 25 հազար գեներ։ Տարիներ շարունակ մեր կենտրոնում ժառանգական շատ հիվանդությունների մոլեկուլային–գենետիկական հետազոտություններ են կատարվում։ Գրանցվում են Հայաստանի բնակչության շրջանում ժառանգական պաթոլոգիաների հաճախականությունն ու կառուցվածքը։
Գենետիկների բնորոշմամբ՝ ՊՀ–ն ժառանգական պարբերական բորբոքային տենդերի կամ ինքնաբորբոքային ախտանշանների նախատիպն է։ Նոպաների հաճախությունը, տեւողությունը, ուժգնությունը եւ բնույթը պայմանավորված է տվյալ հիվանդի մոտ գենային մուտացիաների սպեկտրով։ Իսկ նոպայի առաջացման գործոն կարող են հանդիսանալ հիվանդության ձեւն ու տեւականությունը, աշխարհագրական, եղանակային պայմանները, սթրեսը, սնունդը, տարիքը, ցավի զգացողության շեմը, ուղեկցող հիվանդությունները, օրգանիզմի դիմադրողականությունը, անցկացվող բուժման արդյունավետությունը, իսկ կանանց մոտ՝ նաեւ հորմոնալ ֆոնը։


Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գենետիկ անձնագիր. cmg.am
Գենետիկ անձնագիր. cmg.am

Գենետիկ անձնագիրը յուրաքանչյուր անձի ԴՆԹ-ի տվյալների բազա է, որն արտացոլում է մարդու յուրահատուկ գենետիկ առանձնահատկությունները, որոշ հիվանդությունների նկատմամբ նրա նախատրամադրվածությունը կամ այդ հիվանդությունները սերունդներին փոխանցելու հավանականությունը...

Հանրապետական բժշկա-գենետիկական խորհրդատվություն. morevmankan.am
Հանրապետական բժշկա-գենետիկական խորհրդատվություն. morevmankan.am

Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ամեն ինչում գենե՞րն են մեղավոր. oncology.am
Ամեն ինչում գենե՞րն են մեղավոր. oncology.am

Արդյո՞ք ուռուցքով հիվանդի հարազատները գտնվում են ռիսկի խմբի մեջ. դեռևս ոչ այնքան պարզ թեմա: Իրականում քաղցկեղի և ժառանգականության միջև կա՞, արդյոք, կապ: Այս հարցը հրատապ է այնքանով որ քաղցկեղով հիվանդանալու...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Այն մարդկանց մոտ, ովքեր չեն կարողանում տանել չփչփոցի ձայնը, հայտնաբերվել է ուղեղի անոմալիա
Այն մարդկանց մոտ, ովքեր չեն կարողանում տանել չփչփոցի ձայնը, հայտնաբերվել է ուղեղի անոմալիա

Գիտնականները պարզել են, թե ինչու մեզնից որոշներին նյարդայնացնում են բաց բերանով սնվողները: Գլխուղեղի սքանավորումները ցույց տվեցին, որ չփչփոցի և բարձր շնչառության ձայների կտրուկ անտանելիությունն առաջանում է...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Մեկ գենի մուտացիան կարող է բացատրել շատ հիվանդությունների առաջացումը. news.am
Մեկ գենի մուտացիան կարող է բացատրել շատ հիվանդությունների առաջացումը. news.am

Uppsala University-ի (Շվեդիա) գիտնականները հայտնաբերել են ամենատարբեր բազմաթիվ հիվանդությունների հետ զուգակցվող գենը: Դա FADS1 գենն է, որը պատասխանատու է հագեցած ճարպաթթուների...

Չինաստանում առաջին անգամ մարդու մասնակցությամբ գենետիկ գիտափորձ են կատարել. news.am
Չինաստանում առաջին անգամ մարդու մասնակցությամբ գենետիկ գիտափորձ են կատարել. news.am

Չինացի գիտնականներն ագրեսիվ քաղցկեղի բուժմանն ուղղված գիտափորձի շրջանակում առաջին անգամ մարդու օրգանիզմ CRISPR/Cas9 համակարգով մոդիֆիկացված գեներով բջիջներ են ներարկել...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Անողնաշավորների հետազոտությունը կօգնի մարդկանց համար նոր վերջույթներ աճեցնել. news.am
Անողնաշավորների հետազոտությունը կօգնի մարդկանց համար նոր վերջույթներ աճեցնել. news.am

University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Փորձարարական դեղը սպինալ մկանային ատրոֆիայով երեխաներին օգնել է քայլել. news.am
Փորձարարական դեղը սպինալ մկանային ատրոֆիայով երեխաներին օգնել է քայլել. news.am

University College London համալսարանի գիտնականները՝ Ֆրանչեսկո Մունտոնիի ղեկավարությամբ փորձարկել են սպինալ մկանային ատրոֆիայի դեմ նոր դեղը։ Նուսիներսեն դեղով բուժում անցած փոքր...

ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ոչ ինվազիվ գենետիկական թեստը կարող է ի հայտ բերել պտղի զարգացման արատները. news.am
Ոչ ինվազիվ գենետիկական թեստը կարող է ի հայտ բերել պտղի զարգացման արատները. news.am

ԱՄՆ-ից գիտնականները ոչ ինվազիվ գենետիկական թեստ են մշակում, որը կհիմնվի հազվագյուտ սաղմնային բջիջների վրա, որոնք առկա են ապագա մոր արյան մեջ: Այդ բջիջներից ստացված գենետիկական տեղեկությունը...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գիտնականները հայտնել են «երեք ծնողներից» երեխայի բեղմնավորման նոր մեթոդի մասին.
Գիտնականները հայտնել են «երեք ծնողներից» երեխայի բեղմնավորման նոր մեթոդի մասին.

Ծնվել է առաջին երեխան, որի բեղմնավորման համար օգտագործվել է նոր տեխնոլոգիա՝ 3 մարդու ԴՆԹ-ի մասնակցությամբ, հայտնում է New Scientist պարբերականը: Ներկայում փոքրիկ Աբրահիմ Հասանը 5 ամսական է...

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Շվեդիայում կսկսեն խմբագրել մարդկային սաղմերի գենոմները. news.am
Շվեդիայում կսկսեն խմբագրել մարդկային սաղմերի գենոմները. news.am

Շվեդիայում պատրաստվում են մարդկային սաղմերի գենոմների խմբագրում սկսել: Այդ մասին հաղորդած` Karolinska Institute-ի հետազոտող Ֆրեդրիկ Լաններն արդեն CRISPR համակարգի օգնությամբ սաղմերի...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Գեները ճարպակալման ռիսկը մեծացնում են ընդամենը 40 տոկոսով. գիտնականներ. news.am
Գեները ճարպակալման ռիսկը մեծացնում են ընդամենը 40 տոկոսով. գիտնականներ. news.am

Ճարպակալմամբ տառապող որոշ մարդիկ մեղավոր են համարում իրենց գեները: Պարզվում է՝ գեներն, իսկապես, կարող են կապված լինել ճարպակալման հետ, սակայն նույնիսկ հզորագույն գեներն այդ վտանգը...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Գիտնականները մարդու ԴՆԹ-ում հայտնաբերել են «քաղաքակրթության և ծխելու գեն». 1in.am
Գիտնականները մարդու ԴՆԹ-ում հայտնաբերել են «քաղաքակրթության և ծխելու գեն». 1in.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ծագումնաբաններն անսովոր գեն և մուտացիա են հայտնաբերել, որը կրոմանյոնյան մարդուն «սովորեցրել» է դիմանալ խարույկի ծխին, ինչն օգնել է հաղթանակ...

Պատմության էջերից
Հեծանվավազքը՝ օրգանիզմի գենետիկական ծերացման դանդաղեցման լավագույն միջոց. 1in.am
Հեծանվավազքը՝ օրգանիզմի գենետիկական ծերացման դանդաղեցման լավագույն միջոց. 1in.am

Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ
Չինացի գիտնականները ծրագրել են փոխել մարդու գեները` քաղցկեղը հաղթահարելու համար. 1in.am
Չինացի գիտնականները ծրագրել են փոխել մարդու գեները` քաղցկեղը հաղթահարելու համար. 1in.am

Չինաստանի Սիչուանի համալսարանի գիտնականները 2016 թվականի օգոստոսին ծրագրում են կիրառել CRISPR/Cas9 տեխնոլոգիան՝ թոքերի քաղցկեղով հիվանդների T-լիմֆոցիտները մոդիֆիկացիայի ենթարկելու համար...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ